25/10/2023 18:38
Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Հայաստանը մինչև վերջ կործանելու հանգամանորեն մշակված պլանները մի օր հոդս են ցնդելու` իրենց հետ տանելով քաղբանտարկյալներին ամեն գնով փակի տակ պահելու իշխանական պոռթկումները
Մի առիթով Ստեֆան Ցվայգը գրել է. «Քաղաքականության մեջ անշտապ համառությունը գերազանցում է անսանձ ուժին, հանգամանորեն մշակված պլանը` հանկարծածագ պոռթկումին, իրավապաշտությունը` ռոմանտիկային»:
Արմեն Աշոտյանի քաղաքական համառությունն ու ամուր նվիրումը Հայաստանի շահերին, միևնույն է, գերեզանցել ու գերազանցում է ՀՀ իշխանություն կոչվողների դատաիրավական սանձարձակություններին:
Հայաստանը մինչև վերջ կործանելու հանգամանորեն մշակված պլանները մի օր հոդս են ցնդելու` իրենց հետ տանելով քաղբանտարկյալներին ամեն գնով փակի տակ պահելու իշխանական պոռթկումները:
Եվ միայն ռոմանտիկներն են կարծում, թե այսօրվա քաղբանտարկյալների դեմ կարված շինծու գործերը որևէ կապ ունեն օրենքի և իրավունքի հետ:
Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն»: