25/10/2023 17:10
Մրցունակ՝ համաշխարհային շուկայում. «Կիլիկիա» գարեջուր (Տեսանյութ)
Հայկական գարեջրագործության ավանդույթների պահպանմամբ ստեղծվում է «Կիլիկիա» գարեջուրը։
70 տարվա պատմություն ունեցող Երևանի գարեջրի գործարանում արտադրվող գարեջրի որակը կախված է հումքից ու տեխնոլոգիայից. ժամանակակից սարքավորումներով համալրված արտադրությունում գրեթե ամեն ինչ ավտոմատացված է։ Ընկերության լաբորատորիան էլ վերահսկում է արտադրությունը. մինչև վաճառքի դուրս գալը գարեջուրն անցնում է բոլոր ստուգումները։
Արտադրության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ գործարանը համալրվել է եվրոպական սարքավորումներով՝ սկսած գարեջրի հնեցման տարաներից մինչև սառնարանային սարքավորումներ ու ավտոմատ հոսքագծեր։ Շուկայի ավելի քան 50 տոկոսը զբաղեցնող գարեջրի գործարանը նոր սարքավորումներով կարողացել է մեծացնել արտադրական ծավալները։
««Կիլիկիա» գարեջուրը պատրաստվում է դասական տեխնոլոգիայով։ Մենք պահպանում ենք գարեջրագործության դասական տեխնոլոգիան և հայկական ավանդույթները։ Ինչո՞ւ ենք գարի օգտագործում «Կիլիկիա» գարեջրի պատրաստման համար։ Որովհետև գարին ունի թեփ, որը չունի ցորենը. այդ թեփը հանդիսանում է ֆիլտրացիոն մակերես»,- նշում է «Կիլիկիա» գարեջրի գործարանի արտադրության պետ, գլխավոր տեխնոլոգ Արայիկ Ղազարյանը։
«Որպեսզի շուկայից հետ չմնանք, նորացնում, թարմացնում ենք սարքավորումներն ու ունենում որակյալ արտադրանք։ Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ձեռք ենք բերել շշալցման չեխական մեքենա, որը ժամում ունի 15.000 շիշ արտադրողականություն։ Այս սարքավորումը հիմնականում աշխատում է արտահանվող ապրանքների վրա։ Տակառների լվացման սարքը ևս ձեռք է բերվել Ակբա Լիզինգի հետ համագործակցությամբ, ինչը մեծ օգնություն է ժամանակի, որակի առումով»,- նշում է «Կիլիկիա» գարեջրի գործարանի գլխավոր ինժեներ Հայկ Թորոսյանը։
«Կիլիկիա» գարեջուրն արտահանվում է Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան և մրցունակ է համաշխարհային շուկայում։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: