25/10/2023 23:15
Չենք ուզում սխալ հասկացած լինենք ՀԱՊԿ-ին և չենք ուզում՝ ՀԱՊԿ-ը սխալ հասկացած լինի մեզ․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ի գործառույթներից հիասթափություն հայտնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից The Wall Street Journal-ը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ այդ կազմակերպության անդամ։
«Մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետև չենք ուզում որևէ հարցում սխալ հասկացած լինենք ՀԱՊԿ-ին և չենք ուզում, որ ՀԱՊԿ-ը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք, մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը»,- պատասխանել է Փաշինյանը: