25/10/2023 20:25
Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին պատմել է՝ ինչպես պետք է հարավկովկասյան տարածաշրջանում կառուցվի «կայուն խաղաղությունը»
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում անդրադարձել են Լիլիթ Մակունցի ու Ամի Բերայի հանդիպմանը։
«Ի շարունակություն ԱՄՆ Կոնգրեսի հետ դեսպանության տարվող աշխատանքների՝ ս․թ․ հոկտեմբերի 24-ին դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հետևանքները, մասնավորապես ԼՂ հայերի էթնիկ զտմանը, նրանց տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է կառուցվի տարածաշրջանում կայուն խաղաղությունը»,- նշված է հաղորդագրությունում։