25/10/2023 20:53
Մայիս Ներսեսյանը՝ World Combat Games-ի գրեփլինգի մրցաշարի հաղթող
Ռիադում ավարտվել է World Combat Games-ի գրեփլինգի առաջնությունը, որտեղ ՀԳՖ գլխավոր մարզիչ և մարզիկ Մայիս Ներսեսյանը ճանաչվել է հաղթող` պարտության մատնելով Սաուդիան Արաբիայի, Ղրղզստանի և Ուկրաինայի մարզիկներին, հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Զաքարյանն իր առաջին գոտեմարտում 7:2 հաշվով հաղթում էր իր իտալացի հակառակորդին, սակայն վնասվածքի պատճառով նա այլևս չի կարողացել շարունակել գոտեմարտը:
Առաջնության հատուկ ընտրված մրցավարական կազմի մեջ էր նաև ՀԳՖ գլխավոր մրցավար Հրանտ Քոթանջյանը: