25/10/2023 22:49
Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության մեջ առավելություն չկա»։
«Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ։
Սա Նիկոլի կողմից հնչեցված հերթական «դուռակությունն» է։
100 տարի առաջ էլ հրաժարվեցինք Ռուսաստանի հետ դաշնակցությունից ու ընտրեցինք Արեւմուտքը։
Ավելին, եղան գործիչներ որոնք ասում էին՝ թուրքն է Կովկասի ժողովուրդների պաշտպանը ռուսից։
Բայց թուրքը գրավեց Հայաստանի կեսը, իսկ Արեւմուտքի խնձորին էլ չէր։
Նիկոլը հիմարաբար կրկնում է նույն սխալը։
Ռուսաստանից հեռացումը հղի է լուրջ վտանգներով, հասկացեք վերջապես։
Ուզածներդ ի՞նչ է։
Հայաստանը դառնա 10.000 քառակաուսի կիլոմե՞տր , ինչպես Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի ժամանակ։
Թե՞ որ Զեյնաբ լսեք ու Բաքվի ռադիո՝ Հայաստանը դարձնելով ՆԱՏՕ-ական վեցնոցների զբոսավայր։
Հիմարությունն էլ պետք է սահմաններ ունենա, վերջապես»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։