25/10/2023 14:35
Հայ-ռուսական միասնական ՀՕՊ գոյություն չունի. Սամվել Բաբայան
Հայ-ռուսական միասնական ՀՕՊ գոյություն չունի ոչ թե այսօր, այլ վաղուց. «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«2020-ին պատերազմը, երբ սկսվեց, և մինչև օրս որևիցե օգնություն և զենք չի տրամադրվել։ Մենք ունեցել ենք այն զենքերը, որոնք չէի ցանկանա թվարկել, որոնք պետք չէին այսօրվա համահունչ քայլերին, դրա համար ՀՀ-ն որոշել է իր ՀՕՊ-երը թարմացնել ինչպես իրեն հարմար է, ճիշտ է համարում։ Չեմ կարծում, որ այդ հարցը պետք է իրենց հետ համաձայնեցվեր», - ասել է նա։
Բաբայանը հաստատել է, որ ի սկզբանե զենքի գնման նախապատվությունը տրվել է ՌԴ-ին, գումար են փոխանցել, բայց զենք չեն ստացել։ «Իրենց առաջարկվել է, գումար է փոխանցվել և պետք է իրենք մատակարարեին, բայց իրենք այնքան զբաղված են Ուկրաինայով, որ չեն կարա, իսկ մենք չենք կարա նստենք, սպասենք՝ երբ են իրենք մեզ մատակարարելու», - ասել է նա։