25/10/2023 22:24
Նիկոլ Փաշինյանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի միջև ուղիղ կապ չի տեսնում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի միջև ուղիղ կապ չի տեսնում։ Այդ մասին նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում է ասել։
Հարցին՝ «Վերջերս Լեռնային Ղարաբաղում մենք հախուռն իրադարձությունների ականատես եղանք։ Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք», Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․
«Ես, այնուամենայնիվ, կկիսեի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և ավելի քան 100 հազար նոր փախստականների հարցը և Լեռնային Ղարաբաղի դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից: Իհարկե, ես չեմ ասի, թե այդ հարցերի միջև փոխկապակցվածություններ չկան, բայց, այնուամենայնիվ, դրանք առանձին հարցեր են»: