25/10/2023 14:23
Ալիևի մոտ կոմֆորտի բացակայություն կա. պետք է կարողանանք մեր դիվանագիտական շահերը ճիշտ օգտագործել. ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը Արևմուտքի գործընկերներին կարողացել է բացատրել, որ Հայաստանը երկակի հայտարարություններ չի անում:
«Արդեն կարելի է տարբերել՝ որտեղ են Հայաստանի շահերը, իրավունքները, որտեղ է Ադրբեջանը: Իմ անձնական կարծիքն է, որ Ալիևի մոտ կոմֆորտի բացակայություն կա», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է Ալիևը խուսափում արևմտյան հարթակներում հանդիպումից:
Նա նշեց, որ որևիցե մեկը որևէ մեկին ոչինչ պարտավոր չէ:
«Եկեք Արևմուտքի մեր գործընկերներին, ընդհանրապես, մեր որևէ գործընկերոջ չվերաբերվենք էմոցիաներով: Բոլոր երկրներն ունեն իրենց անձնական շահերն ու պատկերացումները, որ մենք լավն ենք, մյուսները՝ վատը, մի կողմ սա դրեք: Կան շահեր, հիմա մենք պետք է կարողանանք մեր դիվանագիտական շահերը ճիշտ օգտագործել` ի օգուտ մեր պետության», - հավելեց ԱԺ նախագահը: