25/10/2023 17:42
Եթե կան երկրներ, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, ապա դա տեղի ունենալ չի կարող. Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «3+3» ձևաչափը հարմար հարթակ է համարում տարածաշրջանի պետությունների հետ հաղորդակցվելու համար:
Նա ասաց, որ Թեհրանում կայացած այդ ձևաչափով հանդիպմանը հայկական կողմը նշել է, որ շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ:
«Ավելին ասեմ՝ ՀՀ կառավարությունը ապաշրջափակումը, վերագործարկումը խրախուսելու համար համապատասխան ծրագիր է մշակել ու զբաղվում է դրա առաջմղմամբ: Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ ու մեծ միջազգային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, ու դրա առաջին շահառուն Հայաստանն է»,- նշեց Միրզոյանը:
Նրա խոսքով` եթե կան երկրներ, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, ապա դա տեղի ունենալ չի կարող:
«Ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում` Հայաստանի ինքիշխանության ու իրավազորության հարգմամբ», - հավելեց ԱԳ նախարարը: