25/10/2023 13:05
Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուններ նույնականացվել ու հուղարկավորվել են. Նախարար
Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուններ նույնականացվել ու հուղարկավորվել են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ասաց, որ նույնականացման գործընթացն ակտիվ ընթացքի մեջ է:
«Հարազատներն անցնում են արյան հետազոտությունները, որպեսզի կարողանանք գործընթացն արագ կերպով կազմակերպել: Արդեն 40-ից ավելի նույնականացված ու հուղարկավորված անձինք կան»,- նշեց նա:
Թե քանի անձ դեռ նույնականացված չէ` Ավանեսյանը նշեց, թե չի կարող ասել:
Հայաստանի տարեր ԲԿ-ներում արցախցի 150 պացիենտ կա, 19 անձ բուժվում է արտերկրում: