25/10/2023 16:50
Հայաստանը հրատարակության է ուղարկել «Խաղաղության խաչմերուկ»-ը. այսօր երեկոյան պատրաստ կլինի. Վարչապետ (Տեսանյութ)
Հայաստանը հրատարակության է ուղարկել բրոշյուր, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այն, վարչապետի խոսքով, անգլալեզու է, արտահայտված են հայկական կողմի պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ու խաղաղության խաչմերուկի հայեցակարգի մասին:
«Մենք այդ նյութի մեջ նեկայացնում ենք հնարավոր երթուղիները, առաջարկներն ու դա ընկալում որպես տարածաշրջանային նախագիծ:
Պատրաստվում ենք այդ նախագիծն ուղարկել միջազգային մի շարք գործընկերների` ակնկալելով նրանց արձագանքը», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե «Հայկական խաչմերուկ» նախագիծն ունի տարբերանշան, որոշակի բրենդինգ:
«Այսօր երեկոյան տպագիր նյութը պատրաստ կլինի, եթե հնարավոր լինի` կհրահանգեմ բերեն խորհրդարան», - նշեց վարչապետը: