25/10/2023 21:05
Ազատ ոճային ըմբիշ Մանվել Խնձրցյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձավ Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր, հայտնում է armsport-ը։
Խնձրցյանը դուրս էր եկել Մ23 տարեկանների ԱԱ-ի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 13։3 հաշվով առավելության հասնելով Մոնղոլիայի ներկայացուցչի նկատմամբ:
Այսօր նա ԱԱ-ի հաղթողի կոչումը վիճարկեց ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ: Գոտեմարտն ավարտվեց Մոնգուշի հաղթանակով՝ 11։0 հաշվով։
Խնձրցյանը Մ23 ԱԱ-ում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 11:0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Կուպեր Ֆլինի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ է գտնվել գերմանացի ըմբիշից: