26/10/2023 13:47
Պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում. Կրեմլն ակնկալում է Երևանից ստանալ ամբողջական տեղեկատվություն. Պեսկով
Կրեմլն ակնկալում է Երևանից ստանալ ամբողջական տեղեկատվություն՝ կապված «The Wall Street Journal»-ում հրապարակված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ։
«Մենք հակված չենք «The Wall Street Journal»-ին որպես առաջնային աղբյուր ընկալելուն, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը, և, իհարկե, մեր հայ ընկերների հետ զրույցում մենք ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունը այս հարցի շուրջ», - ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի ղեկավարի` անվտանգության հարցերում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դեմ ուղղված պնդումները:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Դե, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես, «The Wall Street Journal»-ի միջոցով»։
«Ուստի՝ մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ և կշարունակենք դա անել, մենք ունենք շատ ընդարձակ օրակարգ», - հավելել է Պեսկովը։