26/10/2023 09:31
«Հրապարակ». Շահրամանյանը որոշել է խախտել լռության ուխտը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Շահրամանյանը տևական մտորումներից հետո որոշել է խախտել լռության ուխտը և առաջիկա օրերին հանդես գալ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներով։ Արդեն որոշվել է ֆորմատը, դա կլինի հարցազրույց, բայց ոչ Հանրային հեռուստաընկերությամբ։ Նրան հորդորեցին` չգնալ Հ1, Հ1-ն էլ նրան չհրավիրեց եթեր:
Շահրամանյանը կանդրադառնա իր` նախագահի պաշտոնում ընտրությանը, թե ինչու, ինչ հանգամանքներում համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը, կխոսի նաև պատերազմական գործողությունների, ադրբեջանական կողմի հետ բանակցությունների, ինչպես նաև՝ այլ հարցերի մասին: Կանդրադառնա արցախցիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին կպատասխանի: Կներկայացնի, թե ինչ խնդիրներ են «գույքագրել» իրենք` Արցախից տեղափոխվելուց հետո այս մի քանի շաբաթվա ընթացքում»։