26/10/2023 14:55
Իրանն առաջարկել է ստեղծել հիմնադրամ՝ ՇՀԿ-ի շրջանակներում նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար
Իրանի իշխանություններն առաջարկում են ստեղծել նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման հիմնադրամ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ՇՀԿ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
«Մենք առաջարկում ենք ստեղծել հիմնադրամ շահագրգիռ երկրների միջև նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման համար: Նաև պատրաստ ենք արտահանել տեխնիկա-ինժեներական միջոցներ նավթագազային սարքավորումների ստեղծման առաջին փուլում»,- ասել է նա: