26/10/2023 17:19
Միխայիլ Միշուստինը ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա՝ հանդիպման
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա՝ դեկտեմբերին կայանալիք հանդիպմանը քննարկելու մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
«ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների բոլոր ղեկավարներին դեկտեմբերին հրավիրում եմ Մոսկվա՝ հանդիպման։ Առաջարկում ենք հանդիպումը նվիրել մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարների քննարկմանը։ Սա է միավորում մեր ժողովուրդներին»,- ասել է Միշուստինը՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի այսօրվա նիստում։