26/10/2023 10:47
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները լքեցին ավագանու նիստը
Երևանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը «Հանրային ձայն» խմբակցությանը հորդորեց չմասնակցել քաղաքային իշխանությունների ձևավորման համար նախատեսված քվեարկություններին։
«Հորդորում եմ չգրանցվել փոխքաղաքապետերի ընտրության քվեարկության համար, քվորում չի ապահովվի, հետևաբար, նիստը չի կայանա և իշխանությունները չեն ձևավորվի», - հայտարարեց Արամ Թորոսյանը։
Այս հայտարարությունից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։