Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին կարողացանք ընդունել ժողովրդավարության շնորհիվ․ Հակոբ Արշակյան

26/10/2023 19:04

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին կարողացանք ընդունել ժողովրդավարության շնորհիվ․ Հակոբ Արշակյան


ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից՝ հրապարակելով Արշակյանի ելույթը, որում նշված է․

«Տիկի'ն նախագահող,

Ձերդ գերազանցություննե'ր, խորհրդարանների նախագահնե'ր,

Հարգելի' գործընկերներ,

Տիկնա'յք եւ պարոնա'յք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր անգոլացի գործընկերներին` վեհաժողովի հրաշալի կազմակերպման եւ բոլոր պատվիրակների հանդեպ ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

Կայուն զարգացման 16-րդ նպատակը նվիրված է խաղաղ ու ներառական հասարակությունների խթանմանը` բոլորի համար ապահովելով արդարության հասանելիություն, կառուցելով արդյունավետ, հաշվետու եւ ներառական ինստիտուտներ բոլոր մակարդակներում, սակայն աշխարհում շարունակվող եւ նոր կատաղի հակամարտությունները վտանգում են դեպի խաղաղություն տանող ճանապարհն ու 16-րդ նպատակին հասնելը: 2022 թվականին ականատես եղանք հակամարտությունների պատճառով քաղաքացիական անձանց մահվան դեպքերի ավելի քան 50 տոկոս աճի` առաջին անգամ Օրակարգ-2030-ի ընդունումից հետո:

Զինված բռնությունների եւ անապահովության բարձր մակարդակը կործանարար ազդեցություն ունի երկրի զարգացման վրա:

Հարգելի' գործընկերներ,

Խոսելով խաղաղության եւ արդարության մասին` թույլ տվեք ներկայացնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը եւս մեկ լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ` խախտելով միջազգային իրավունքն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել էր:

Այդ ռազմական հարձակումը ցույց տվեց, որ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն ավարտին հասցնելն էր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը նոր պատերազմի մեջ ներքաշելը: Ագրեսիայի հետեւանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, այդ թվում` քաղաքացիական բնակչություն, կանայք եւ երեխաներ: Ավելի քան հարյուր հազար մարդ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվեց Հայաստան:

Ցավալի է, անչափ ցավալի, որ չնայած բազմաթիվ ահազանգերին, Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումներին, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, առանձին երկրների բանաձեւերին, գործադիր մարմինների, միջազգային հանրության կոչերին, մենք բոլորս անկարող եղանք կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները:

Հարձակումը հաջորդեց ավելի քան ինն ամիս տեւած Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու մնացած աշխարհին կապող միակ ճանապարհն էր: Շրջափակումն ազդում էր էլեկտրականության, գազի, սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումների, հրատապ բուժօգնության վրա: Արդարադատության միջազգային դատարանը երկու որոշում ընդունեց շրջափակումը վերացնելու եւ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, սակայն Ադրբեջանն այդ որոշումներն այդպես էլ չկատարեց: Սա էթնիկ զտումների նախերգանքն էր, որն իր նպատակին հասավ հաջորդած օրերին:

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն ամեն ինչ արեցին, որպեսզի ընդունեն ու կացարանով ապահովեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին: Մենք կարողացանք նրանց ընդունել հայ ժողովրդի եւ ժողովրդավարության շնորհիվ:

Ժողովրդի, քանզի մարդիկ երբեմն չէին էլ սպասում, թե Կառավարությունն ինչ կանի: Նրանք իրենց բռնահանված հայրենակիցներին ապահովում էին անհրաժեշտ պարագաներով ու ժամանակավոր կացարանով: Ժողովրդավարությամբ, քանզի դրա եւ բաց տնտեսության ու չկոռումպացված կառավարության շնորհիվ մենք ունեցանք բավարար տնտեսական աճ` որպեսզի աջակցենք ԼՂ 100.000 բնակիչներին:

Մենք երախտապարտ ենք մեր միջազգային գործընկերներին, որոնք արդեն իսկ արել կամ շարունակում են հատկացումներ կատարել, որոնք նպատակ ունեն հաղթահարել ԼՂ հայերի բռնի տեղահանության պատճառով առաջացած մարդասիրական ճգնաժամը:

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մոտ 150 քառակուսի կմ տարածք դեռեւս շարունակում է գրավված մնալ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:

Հայաստանն իր հարեւանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի, Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգին: Հայաստանի դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղ հարաբերությունների հաստատումն է:

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մեկը մյուսի համար բացեն իրենց ճանապարհները, պետք է գործեն սահմանային եւ այլ համապատասխան վերահսկողական ծառայություններ, որոնք հիմնված կլինեն երկրների իրավազորության, ինքնիշխանության եւ օրենսդրության վրա: Դա պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա` արեւելքից արեւմուտք, Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով, հյուսիսից մինչեւ հարավ, Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով: Այդ նախագիծը մենք կոչում ենք §Խաղաղության խաչմերուկ¦:

Հայաստանը պատրաստ է ապահովել բեռների, փոխադրամիջոցների, մարդկանց, խողովակաշարերի եւ հոսանքագծերի անվտանգությունն իր տարածքում, քանզի §Խաղաղության խաչմերուկը¦ ենթադրում է նաեւ խողովակաշարերի ու հոսանքագծերի անցում: Մենք միջազգային գործընկերներին կոչ ենք անում մասնակցել այս մեծամասշտաբ նախագծին:

Մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն այլընտրանք չունի: Մենք հանձնառու ենք խաղաղության ուղուն` հասնելու համար կայուն եւ հարատեւ խաղաղության: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության հարցում եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01/11/2024 22:40 Լեյկոզ․ Ամենատարածված և հազվադեպ հանդիպող ախտանիշները 01/11/2024 22:27 Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն 01/11/2024 22:08 «Նոա»-ն Աբովյանում հաղթեց «Ուրարտու»-ին 01/11/2024 21:49 Մեկնարկել է դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը 01/11/2024 21:28 Շաբաթական 9-10 վթար է գրանցվում Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ․ «Հետք» 01/11/2024 21:06 Պուտինը պատրաստ է շփվել եվրոպական երկրների ղեկավարների հետ․ Պեսկով 01/11/2024 20:45 Սկզբում կոտրել են մուտքի մոտ դրված սրճեփ սարքն ու գողացել մանրադրամները, հետո՝ թալանել ավտոտեխսպասարկման կետը 01/11/2024 20:26 Հրդեհ` Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում 01/11/2024 20:12 30-ամյա կինը խանութում մեկ այլ կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել 01/11/2024 19:53 Մենք այդպիսի «եվրոպական արժեքներ» չենք ուզում և ոչ մի դեպքում չենք չեղարկի ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը․ Վրաստանի իշխող կուսակցություն 01/11/2024 19:35 Ի՞նչ անել գլխացավի դեպքում 01/11/2024 19:20 Ռուսաստանը և Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում 01/11/2024 19:05 Եվրամիությունը և Ճապոնիան ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են կնքել 01/11/2024 18:50 Փաշինյանը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակել 01/11/2024 18:35 Այս տարի Ռուսաստանից երկու անգամ ավելի շատ միգրանտ է արտաքսվել, քան 2023 թվականին 01/11/2024 18:19 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ քննարկել են՝ ինչ հերթականությամբ է արվելու սահմանազատումը 01/11/2024 18:10 Նոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով ցածր է լինելու 01/11/2024 17:55 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Հայր Թոմաս Շվարցին՝ բռնի տեղահանված արցախցիներին օգնության ձեռք մեկնելու համար 01/11/2024 17:40 Հայաստանում թմրանյութերից և ալկոհոլից կախվածություն ունեցողների թիվը հասնում է տասնյակ հազարների․ ԳԱԱ-ում քննարկել են խնդիրն ու դրա հետևանքները 01/11/2024 17:26 Փաշինյանը կարծում է, որ հանրային վստահությունը ոստիկանության նկատմամբ պետք է բարձրանա 01/11/2024 17:12 Դուք լուռ հետևեցիք Արցախում ցեղասպանությանը․ Թադևոս Ավետիսյանը՝ Միացյալ Նահանգների իշխանություններին (Տեսանյութ) 01/11/2024 16:57 Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնության երրորդ խաղափուլում 01/11/2024 16:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է Հայաստանում Պորտուգալիայի դեսպան Ֆիշերի հետ ու ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը 01/11/2024 16:27 Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որ ազատ արձակվեն բոլոր հայ գերիները. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ) 01/11/2024 16:21 Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանը 01/11/2024 16:15 Կարևորվել է Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված առողջապահական, կրթական և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը 01/11/2024 16:08 Հիմնանորոգվում է Թթուջուր–Նավուր ավտոճանապարհի մի հատվածը 01/11/2024 16:05 Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փախստականի նոր վկայականների տրամադրման գործընթացը 01/11/2024 16:02 ՀՀ ԱԳՆ-ն մատը մատին չի տալիս, որպեսզի օր առաջ հայ ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) 01/11/2024 15:58 COP17 համաժողովի անցկացումը ՀՀ-ում ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական ​​մայրաքաղաքի կարգավիճակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/11/2024 15:47 «Ադրբեջան ագրեսո՛ր», «Ադրբեջան օկուպա՛նտ», «Ադրբեջան ցեղասպա՛ն». ՀՅԴ-ն COP29-ից առաջ պահանջում է հայ գերիներին ազատ արձակելու համար ճնշում գործադրել Բաքվի վրա 01/11/2024 15:31 Հայ ժողովրդին «փրկելու» հայտ ներկայացնողները նախ պիտի հասկանան տեղի ունեցողի խորքային պատճառները. Ֆարմանյան 01/11/2024 15:28 ԱԳ փոխնախարարը Քերոլայն Քոքսին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները 01/11/2024 15:25 Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է 01/11/2024 15:11 Գնել Սանոսյանը մարզպետների հետ քննարկել է թափառող շների խնդիրը 01/11/2024 14:56 Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած 01/11/2024 14:50 Պետք է միասին աշխատենք ՀՀ-ի համար կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար, որը կկանխարգելի վաղվա մարտահրավերները. Արշակյան 01/11/2024 14:46 Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրով 01/11/2024 14:30 FAF-ը շնորհակալություն է հայտնել Փյունիկին և Ուրարտուին 01/11/2024 14:25 Ներկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա. ԿԲ 01/11/2024 14:23 «Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում (Տեսանյութ, Լուսանկարներ) 01/11/2024 14:15 Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ. Անահիտ Ավանեսյանը` ՔՊ-ում իրար անողոք քննադատելու մասին (Տեսանյութ) 01/11/2024 14:10 Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները բավարար չեն. Առողջապահության նախարար 01/11/2024 14:01 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով 01/11/2024 13:51 Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը. «Հայաքվե» 01/11/2024 13:48 LIVE. Հրաչյա Հակոբյանի ճեպազրույցը 01/11/2024 13:43 «Ինքն է իրեն քննադատել»․ Հակոբյանը պատասխանեց հարցին՝ ՔՊ նիստին Փաշինյանին քննադատե՞լ են, թե՞ չեն համարձակվել (Տեսանյութ) 01/11/2024 13:35 Թուրքիայում անակնկալի են եկել Ցեղասպանության մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունից 01/11/2024 13:22 Ժանրը եղել է ինքնաքննադատություն և որևէ ազդակ չունեմ, որ հրաժարականների գործընթացներ կարող են լինեն. Հրաչյա Հակոբյանը ՔՊ նիստում «միմյանց անողոք քննադատելու» մասին 01/11/2024 13:06 Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են գողություն ավտոտեխսպասարկման կետից 01/11/2024 13:00 Ինձ համար 2025թ․ հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է. Անահիտ Ավանեսյան 01/11/2024 12:54 Կիրառվում է բարձր փոխարժեքով դրամի փոխանակման պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու ձև․ ՔԿ 01/11/2024 12:52 Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելն այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան 01/11/2024 12:44 Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի 01/11/2024 12:37 Կատարում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել 01/11/2024 12:31 Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 ավտովթար, վիրավորվել է 12 մարդ 01/11/2024 12:21 Որպես հայ չենք կարող լինել երջանիկ, երբ հեռանում ենք մեր ազգային արժեքներից. հիմա, առավել քան երբևէ, մեր ինքնությունը վտանգված է ու պաշտպանության կարիք ունի. Գագիկ Հարությունյան 01/11/2024 12:08 2024թ հունվար-հոկտեմբերին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել 01/11/2024 11:57 Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը (Տեսանյութ) 01/11/2024 11:54 Քիմ Քարդաշյանը Հելոուինին ներկայացել է լսնամաշկ ալիգատորի կերպարով. Լուսանկարներ 01/11/2024 11:44 Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներով երկրներում 01/11/2024 11:35 Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ 01/11/2024 11:31 Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա 01/11/2024 11:29 Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված 01/11/2024 11:20 Նոր Արեշում հայրն ու որդիները վիճել են հարևանների հետ. ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ են ստացել 01/11/2024 11:10 Անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին. ՄԻՊ 01/11/2024 10:59 «Բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը». «Ուրարտու»-ն պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը 01/11/2024 10:54 Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվովի հայ համայնքի հետ 01/11/2024 10:43 «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներ 01/11/2024 10:38 Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի հետ 01/11/2024 10:31 Ամանորին ընդառաջ դեկտեմբերի 26-ից կվերսկսվեն Երևան-Բաթում ուղիղ չվերթերը 01/11/2024 10:25 COP-29-ում ԱՄՆ պատվիրակությունը կներկայացնի նախագահի խորհրդականը 01/11/2024 10:21 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 01/11/2024 10:19 Հմայակը «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ դանակահարել է ՌԴ քաղաքացի Վասիլիին 01/11/2024 10:15 Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան վնասել են օղու և կոնյակի շշերով 01/11/2024 10:09 Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները 01/11/2024 10:07 Ճամբարակի ավագ դպրոցի թիմը՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի մրցանակակիր 01/11/2024 10:05 Մարդիկ չեն կարողանում աշխատանքի գնալ. ի՞նչ է կատարվում Երևանի մետրոյում (Տեսանյութ) 01/11/2024 10:03 Չենք անում շատ կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո շարժումների անհաջողության պատճառները. Վահե Հովհաննիսյան 01/11/2024 09:58 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն աչքի է ընկել հերթական խուլիգանական պահվածքով․ հայհոյել է, բայց այս անգամ, բարեբախտաբար, չի թքել 01/11/2024 09:53 «Հրապարակ». Թեկնածուներին հավաքել են, որ 32-ամյա Գալյանի համար ժողովրդավար ընտրությունների ֆոն ապահովեն 01/11/2024 09:51 «Ժողովուրդ». Գալյանի նշանակումով նաև Աննա Վարդապետյանի նպատակները կիրականանան 01/11/2024 09:49 2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը 01/11/2024 09:45 «Հրապարակ». Որն է Բագրատ Սրբազանի՝ ՌԴ այցի նպատակը 01/11/2024 09:43 «Ժողովուրդ». Ինչ է ասել Գագիկ Մելքոնյանն իր ցուցմունքում 01/11/2024 09:41 «Հրապարակ». «Գալիս է գողականների հարկի տակ մարդու իրավունքների բողոքները լսի». կապանցիները՝ ԱԺ մշտական հանձնաժողովի միջոցառման մասին 01/11/2024 09:40 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է 01/11/2024 09:38 «Հրապարակ». Ինչո՞ւ չեն նախատեսում նաև թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձ, որոնք իրենց փորձառությամբ կարգի կբերեն բանակը 31/10/2024 22:46 Մելանոմա․ որքանո՞վ է վտանգավոր 31/10/2024 22:31 Ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին կնվազի մինչև 10 աստիճանով 31/10/2024 22:18 Դաշնակահար Դենիս Մացուևը և ընկերները ելույթ կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում 31/10/2024 22:03 Անդրանիկ Քոչարյանը բարեմաղթանքներ է հղել, Գուրգեն Արսենյանը փոխանցել է 31/10/2024 21:49 Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 31/10/2024 21:37 Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Յասնոյե Պոլյանա բնակավայրի նկատմամբ 31/10/2024 21:19 Քաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը ազատ արձակվեցին Էրեբունու ՁՊՎ-ից․ (Տեսանյութ) 31/10/2024 20:59 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Սիրիայում ու Թուրքմենստանում Հայաստանի դեսպաններ նշանակելու մասին 31/10/2024 20:41 ԱՄՆ-ում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել․ Լուկաշենկո 31/10/2024 20:23 Բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ հաջակցություն քաղաքացիական դիրքորոշում հայտնելու համար ձերբակալված 9 քաղաքացիների․ Ընդդիմադիր պատգամավորներին հաջողվեց տեսակցել նրանց 31/10/2024 20:06 Իրանում Հայաստանի նոր դեսպան են նշանակել 31/10/2024 19:51 Հրայր Թովմասյանի գործը քննած Գրիգորյանին նշանակեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Տվյալ բաժնի վերջին նյութերը