26/10/2023 12:44
Արդյո՞ք «վերևներից» հրահանգ կա Արցախի փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասելու. Պարզաբանում է ՆԳ փոխնախարարը (Տեսանյութ)
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՆԳՆ-ում վարչությունների մակարդակով արդեն կառուցվածքային փոփոխություններ իրականացվում են։
«Այս պահի դրությամբ կադրային համալրման փուլում են գտնվում։ Եթե այդ մասով նախագծերը նայեք, ապա կտեսնեք, որ բաց և թափանցիկ մրցույթ է լինելու՝ հարցազրույցի ձևաչափով։ Հարցազրույցն իրականացնելու է հանձնաժողովային կազմը, որտեղ կլինեն ներկայացուցիցչներ թե՛ ՆԳՆ-ից, թե՛ բարեվարքության մասնագետ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, թե՛ հասարակական կազմակերպություններից»,-ասաց նա։
Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք «վերևներից» հրահանգ կա, որ Արցախ բառը չօգտագործեն. «Այդ մասով արդեն որոշակի պարզաբանում տրվել է, որ միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղ տերմինալոգիան շատ ավելի հանրամատչելի է և այստեղ որևէ խնդիր չկա»։