26/10/2023 14:29
Զանգեզուր ճանապարհի գաղափարը մերժելով` ՀՀ-ն բաց թողեց տրանսպորտային ցանցի մաս կազմելու հնարավորությունը. Նասիմ Աղաև
Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևը X-ի իր միկրոբլոgում գրել է ՀՀ-ն շրջանցող ճանապարհի մասին։
«Զանգեզուր ճանապարհի գաղափարն էր խթանել տարածաշրջանային կապը և հնարավորություն տալ Հայաստանին` դառնալ տրանսպորտային ցանցի մաս։ Հայաստանը մերժել է, ուստի այլընտրանքային երթուղի է ծնվել։ Ինչպես միշտ, Հայաստանը երբեք առիթը բաց չի թողնում հնարավորությունը բաց թողնելու համար», - գրել է նա՝ ներկայացնելով Իրանով Նախիջևան անցնող ճանապարհը։