26/10/2023 12:51
ՀՀ-ն որևէ կողմի հետ առևտրի մեջ չէ, մենք պատրաստակամ ենք եվրոպական հարթակում շարունակել քննարկումներն Ադրբեջանի հետ. Հովհաննիսյան
Այս մոտեցումը չի արտացոլում իրականությունը. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ Բրյուսելյան հանդիպման չեղարկումն արդյո՞ք չի խոսում այն մասին, որ Արևմուտքը ձախողել է այս գործընթացում։
«Այո՛, չստացվեց Գրանադայում ստորագրել հնգակողմ փաստաթուղթ, քառակողմ փաստաթուղթ ստորագրվեց։ ՀՀ-ն որևէ կողմի հետ առևտրի մեջ չէ և ոչ էլ որևէ կողմն է առևտրի մեջ։ Մենք պատրաստակամ ենք եվրոպական հարթակում շարունակել քննարկումները Ադրբեջանի հետ, կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ և մենք այս պահին բավական նպաստավոր հարթակ ենք համարում եվրոպական հարթակը և ակնկալում ենք, որ եվրոպական գործընկերների ջանքերով կհաջողվի կազմակերպել հանդիպում նաև եվրոպական հարթակներում», - ասաց նա։