26/10/2023 18:44
«Ֆրանսիան պատրաստ է աջակցել այս երկու երկրներին»․ Մակրոնը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 1-ին կայցելի Ղազախստան, իսկ նոյեմբերի 2-ին՝ Ուզբեկստան, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը։
«Ֆրանսիան պատրաստ է աջակցել այս երկու երկրներին բարեփոխումների հարցում, նպաստել միջազգային հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, աջակցել նրանց անկախությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ հարաբերություններն ամրապնդելու մտադրությանը»,- այցի նպատակների վերաբերյալ նշված է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Ֆրանսիան, Ղազախստանը և Ուզբեկստանը կապերը սերտացնում են՝ ընդլայնելու համար տնտեսական, մասնավորապես էներգետիկ ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև մատակարարումները տրանսպորտի, առողջապահության, գյուղատնտեսության և պաշտպանության ոլորտներում։