26/10/2023 13:05
Շնորհավորում եմ, հայրենիքի հանձնումը և դավաճանությունն արդեն լոգո ունի. Հայկ Մամիջանյանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին
Հայրենիքի հանձնումը և դավաճանությունը, շնորհավորում եմ, արդեն լոգո ունի. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» մասին հայտարարություններին։
«Ցանկացած հակահայական գործունեություն փաթեթավորվելու է «խաղաղություն» բառով՝ խաղաղության կապիտուլացիա, խաղաղության հող հանձնել, դա իրենց բրենդինգն է»,-ասաց նա։
«Գրանադայում ՀՀ-ն հաղթանակ չի գրանցել, առնվազն անկլավների մասով անասելի խոցելիություն է ստացել՝ երկու միջպետական կարևոր ճանապարհի կորստի։ Սյունիքը միացնող հիմնական ճանապարհը վերանում է, Տավուշի հատվածում Ադրբեջանը վերահսկողություն է ունենալու», - ասաց նա։