26/10/2023 15:09
Մեթամֆետամին ու մարիխուանա. Քրեական ոստիկանության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկութունն իրացրին Արաբկիրի գործընկերների հետ: Հոկտեմբերի 4-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ձերբակալվեցին Երևանի բնակիչ, 30, 33 ու 35 տարեկան երեք տղամարդ և, վերջինիս վարած «Նիսանով» հանդերձ, տեղափոխվեցին Արաբկիրի բաժին:
Անձնական խուզարկությամբ 33-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին մեթամֆետամին, մարիխուանա և ծալովի դանակ, իսկ 30-ամյա երիտասարդի մոտ` մեթամֆետամին:
Երեքն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվեցին Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռվեց քրեական վարույթ:
Վարույթի շրջանակում շարունակվեցին համատեղ միջոցառումները` թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.30-ին, մայրաքաղաքի պարեկների աջակցությամբ Աշտարակի խճուղում կանգնեցվեց «Շեվրոլե» մակնիշի մի մեքենա: Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին տեղափոխվեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 34 և 32 տարեկան եղբայրներ: Ավագ եղբոր անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ:
Նույն օրը դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև Քասախ գյուղի նրա առանձնատանը. հայտնաբերվեցին մոտ 30 գրամ մարիխուանա, 3,67 գրամ մեթամֆետամին, նաև` ինքնաձիգի երկու փամփուշտ:
Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են: