26/10/2023 12:22
ՌԴ-ի արձագանքը չեմ կարող կանխատեսել. Արուսյակ Ջուլհակյանը՝ «ՀՀ-ն նոր գործընկերներ է փնտրում» վարչապետի հայտարարության մասին
Պարտադիր չի խոսքը լինի դաշինքի մասին, այլ հենց գործընկերության և պարտադիր չէ հենց ռազմական գործընկերության մասին. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն նոր գործընկերներ է փնտրում։
Հարցին, թե արդյո՞ք խոսքը ռազմական դաշինքների մասին է, և, ըստ նրա, ՌԴ-ից ի՞նչ արձագանք կարող է լինել՝ Ջուլհակյանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ մեր անվտանգային բարձիկը մի շարք դեպքերում առնվազն լավ չի գործել և չի արդարացնում իրեն, մենք պետք է դիվերսիֆիկացնենք անվտանգային համակարգը և այլ բաղադրիչներ գտնենք․ դա կլինի զենքի տեսքով, կարող է հենց ԵՄ դիտորդական առաքելության դեպքում լինել, դա կարող է լինել Հռոմի ստատուտը, որը մի փոքր անվտանգային բաղդարիչ ապահովեց», - ասաց նա։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի արձագանքին՝ ասաց, որ չի կարող կանխատեսել։