26/10/2023 16:06
Զանգեզուրի հատվածը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մաս, ներկայումս չի դիտարկվում. ՀՀ-ն վերջնական դիրքորոշում չունի. ՌԴ փոխվարչապետ
Զանգեզուրի հատվածը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մաս, ներկայումս չի դիտարկվում Հայաստանի կողմից վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանն այժմ «Հյուսիս-հարավ» միջանցքի մաս չէ, մինչ այժմ նրանք վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ», - ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են Արաքս գետի հարավային ափով Հայաստանը շրջանցող մայրուղու շինարարությունը և փաստացի հուշագիր են ստորագրել Իրանի տարածքով Հայաստանը շրջանցող երկաթգծի կառուցման վերաբերյալ։
Ըստ Օվերչուկի՝ Հայաստանը շրջանցող և Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու տարբերակը, որի ելքը Թուրքիայի հետ սահմանն է, երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Սյունիքով անցնող ճանապարհից:
«Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու երկարությունը, ըստ հաշվարկների, կկազմի 42 կմ, իսկ Իրանի տարածքով՝ մոտ 50 կմ։ Սա է ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։