26/10/2023 21:44
Կարմիր խաչը օգնել է Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, հայտնել է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բոլոր զոհերին նույնականացնելն այս պահին կազմակերպության համար մեծ մարտահրավեր է։
«Մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
ԿԽՄԿ–ից հավելում են, որ զոհերի մեջ ոչ միայն ռազմական գործողությունների պատճառով մահացած անձինք են, այլև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի։