26/10/2023 13:11
Շուտով կհրապարակվի, թե կոնկրետ որ ճանապարհներն ենք առաջարկում ապաշրջափակել, այդ թվում՝ երկաթուղին. Արուսյակ Ջուլհակյան
Շուտով հրապարակային կլինի, թե կոնկրետ որ ճանապարհներն ենք առաջարկում ապաշրջափակել, այդ թվում նաև երկաթուղին նկատի ունենալով. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկին»։
«Խաղաղության խաչմերուկը, կարծում եմ, մեր միջազգային գործընկերների համար շատ ընկալելի է։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,-ասաց նա։
Միջանցքի հարց, ըստ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, երբեք չի եղել։ «Նման հարց միջազգային օրակարգում երբեք չի եղել, և ՀՀ-ն երբեք նման քննարկման մասնակից չի եղել»,-ասաց նա։