26/10/2023 22:32
Իշխանություններն անդադար նշում են, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, ԱԱԾ-ն պատասխանել է, որ չունեն նման տվյալներ․ Առաքելյան
ԱԱԾ-ն հայտնել է, որ Հայաստանում օտարերկրյա գործակալների առկայության մասին տվյալներ չունեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Մեսրոպ Առաքելյանը։
«Շաբաթներ առաջ դիմել էի ԱԱԾ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և հասարակական անձանց շրջանակներում կա՞ն օտարերկրյա գործակալներ՝ հաշվի առնելով, որ իշխանություններն անդադար նշում են, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։
Եվ ահա, ԱԱԾ-ն պատասխանել է, որ չունեն նման տվյալներ։
Ստացվում է, որ կամ իշխանությունները հերթական անգամ սուտ են խոսում, կամ ԱԱԾ-ն լավ չի աշխատում։
Թերևս, երկուսն էլ․․․»,- գրել է Առաքելյանը՝ հրապարակելով ԱԱԾ-ի պատասխանը։