26/10/2023 09:39
«Հրապարակ». Երկու տարվա ընթացքում «Հայաստան» դաշինքն ի՞նչ տրանսֆորմացիաների ենթարկվեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ձևավորվեց 3 ուժերի հավասար համամասնությամբ` ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան», քոչարյանականներ, սակայն ակնհայտ էր, որ շոգեքարշը Քոչարյանն էր` ոչ մի ուժ միայնակ չէր հաղթահարի անցողիկ շեմը: Բայց 2 տարվա ընթացքում դաշինքն այնպիսի տրանսֆորմացիաների ենթարկվեց, և Քոչարյանն էլ այնքան պասիվացավ, որ այսօր քչերն են հավանական համարում նրա վերադարձը քաղաքականություն:
Այժմ խմբակցությունում գերակշռում են ՀՅԴ-ականները: Եվ ամենամեծ խմբակցությունն ունեցող տիտղոսային ընդդիմությունն անգամ նորմալ գրասենյակ չունի Երևանում, որտեղ կարող են հավաքվել, քննարկել անելիքները: ԱԺ-ից դուրս նրանք հավաքվում են ՀՅԴ ԳՄ շենքում, և խմբակցությունն էլ ոչ այնքան Սեյրան Օհանյանն է ղեկավարում, որքան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը»։