26/10/2023 13:27
Փաշինյանն ու իր խմբակն առկա գործընկերների հետ հարաբերությունները «դորդուբեշ են արել», հիմա նորն են որոնո՞ւմ. Հայկ Մամիջանյան
Փաշինյանն ու իր խմբակն առկա գործընկերների հետ հարաբերությունները «դորդուբեշ են արել», հիմա նորն են որոնո՞ւմ․ ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «ՀՀ-ն նոր գործընկերներ է փնտրում» Փաշինյանի հայտարարությանը։
Ըստ նրա՝ այդ փնտրտուքի արդյունքը նույնն է լինելու, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ, օրինակ, մեր հարևան Իրանի և Վրաստանի օդային ճանապարհը փակ էր։
Մամիջանյանը նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի, իհարկե, միշտ չէ, որ գոհ է լինում ռազմավարական դաշնակցի, նաև այլ գործընկերների, միջազգային կառույցների գործելաոճից։ «Բայց իմ և նրանց տարբերությունը նրանում է, որ ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում ԱԺ պատգամավորի արժեքը, երբ գործընկեր երկրների դիմաց հնչեցնի մեղադրանքներ։ Դրա համար այլ միջոցներ կան՝ փակ հանդիպումներ, ոչ թե «լայքի» խաթր, «վյուի» խաթր երկիրը վտանգի տակ դնելը․․․»,-ասաց նա։