26/10/2023 16:19
Ֆրանսիան ԼՂ-ում մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների տվյալներով բազա է ձեռք բերել. Ֆրանսիայի մշակույթի նախարար
Մենք պաշտոնական հայց ենք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերել թույլտվություն՝ ֆիզիկապես այցելել Լեռնային Ղարաբաղի տարածքները և արձանագրել բոլոր այն պատմամշակութային արժեքները, որոնք հայկական են, որպեսզի նույնականացնենք. հրավիրված ասուլիսին ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին։
Նախարարը նշեց, որ այսօր իր պատվիրակության կազմում ՀՀ-ում է գտնվում նաև Վալերի Ֆրելանը, որը հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրենն է։ «ԱԼԻՖ ընկերությունը կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ լուսանկարել, և արդեն գոյացել է տվյալների բազան, այն ամենի մասին՝ ինչ է մնացել և ինչ վիճակում է գտնվում, այսինքն՝ նմուշների աղավաղված վիճակը։ Ֆրանսիան ԱԼԻՖ-ի օգնությամբ դա ի կատար է ածել», - ասաց նա։