26/10/2023 12:39
Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ, որ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանն ուրախ կլինի իր տարածքում ընդունել ու անվտանգ ճանապարհել մարդկանց, տրանսպորտային միջոցներ, բեռներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։