27/10/2023 14:56
ԱԺ պատգամավորները կրկին պարգևավճար են ստացել
Ազգային ժողովի պատգամավորները կրկին պարգևավճար են ստացել. կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»,- ասվում է որոշման մեջ։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղելու են բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար։