27/10/2023 22:29
«Պետք է համագործակցենք՝ գլոբալ խնդիրները լուծելու համար»․ Վաշինգտոնում հանդիպել են Բայդենն ու Չինաստանի ԱԳ նախարարը
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին երկօրյա այցով Վաշինգտոնում է։ Այսօր նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համափայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և երկրների միջև մրցակցության խնդիրը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ԱՄՆ և Չինաստանը պետք է պատասխանատվությամբ մոտենան հարաբերություններում առկա մրցակցությանը և բաց կապ պահպանեն միմյանց հետ։ Նա հավելել է, որ երկրները պետք է միասին աշխատեն՝ գլոբալ խնդիրները լուծելու համար»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Չինաստանի ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։