27/10/2023 16:49
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները ճանաչվում են փախստականներ. ՆԳ փոխնախարար
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս. «Հումանիտար կենտրոնում» հայտարարեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի համաձայն, ըստ էության ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից», - ասաց նա։
Արփինե Սարգսյանը նշեց, որ տրվել է մեկ տարի ժամկետով։ «Իհարկե, երկարաձգելու հնարավորությունը ևս նախատեսված է», - ասաց նա։