Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորն Ադրբեջանին զսպելու միակ միջոցը պատժամիջոցներն է համարում

27/10/2023 10:15

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորն Ադրբեջանին զսպելու միակ միջոցը պատժամիջոցներն է համարում


Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա վոն Քրամոնի կարծիքով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը զսպելու միակ միջոցն այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելն է։ Պատգամավորը նշում է՝ քանի դեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ պատժամիջոցներ չեն լինելու, կանգ չի առնի։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վիոլա վոն Քրամոնն անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայաստանին հնարավոր աջակցությանը, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հնարավորություններին եւ  իր՝ Հայաստան կատարած վերջին այցին։

-Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում եւ, կարծես թե, մարսեց դա։ ԵՄ-ի արձագանքն ու գործողությունները հարձակման եւ բռնի տեղահանման օրերին խորը մտահոգություններից այն կողմ չանցան։ Որքանով եք դուք ԵՄ-ի մեղքի բաժինը տեսնում այս ամենում՝ հաշվի առնելով, որ ֆինանսական աջակցությունը չի կարող մեղմել տեղի ունեցած ողբերգությունը։ 

-Միանշանակ, ես կարծում եմ, որ այս հարցն ունի երեք շերտ: Նախ, մեղավորը մեկն է, եւ դա Ալիևն է։ Երկրորդ՝ հայերին մեկ դավաճանող կա, դա Ռուսաստանն է․ այսպես կոչված խաղաղապահ ուժերը վերջին երեք տարիներին գոյություն չունեին։ Եվ երրորդ՝ ԵՄ-ի համար շատ դժվար է, քանի որ այն, ինչ մենք կցանկանայինք տեսնել, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետ միասին աշխատելն է։   Կարծում եմ, որ ամբողջ մտադրությունը, թե ինչու ԵՄ-ն հենց այս պահին չի դիմել կոշտ պատժամիջոցների ընդդեմ Ալիևի և նրա ռեժիմի, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն արժանի է դրան, հետեւյալն է՝ մենք չենք ցանկանում, որ միջնորդությունը, միջնորդական աշխատանքները ստանձնեն Ռուսաստանը կամ Թուրքիան։ Շատ վախենում ենք, որ եթե հիմա չափազանց կոշտ և կողմնակալ լինենք, չափազանց շատ լծակներ կամ չափազանց շատ պատճառներ կտանք, որ Ալիեւը չցանկանա բրյուսելյան ձևաչափը: Սա արդեն տեսել ենք Գրանադայում, տեսել ենք այլ պահերի։ Եվ ես կարծում եմ, որ ԵՄ-ն ցույց տվեց, որ համերաշխությունը լիովին Հայաստանի հետ է, որ մենք վճարելու ենք, ֆինանսական ներդրում ենք ունենալու, տնտեսական պլանի վրա ենք աշխատելու, առաջարկներ ենք անելու Հայաստանին ԵՄ-ին մոտեցնելու համար։ Բայց այն, ինչ ես հասկանում եմ, և ես կցանկանայի, որ մենք տեսնեինք ավելի կոշտ դիրքորոշում և պատժամիջոցների ավելի կոշտ ձևակերպումն է՝ թույլ չտալու համար, որպեսզի Ալիեւն ավելի առաջ գնա, քանի որ մենք չգիտենք, թե ինչ կարող է նա ունենալ իր մտքում: Բայց պատճառը հասկանալի է. եթե մենք մեզ ամբողջությամբ դուրս թողնենք, ապա խաղաղությունը, որը հուսանք շուտով կհաստատվի,  կլինի Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ, և դա մեզ ձեռնտու չէ։

-Ինչպես ասացիք, մենք չգիտենք, թե ինչ է Ալիեւը մտածում կամ ուզում, բայց մի բան, որ շատ հստակ գիտենք, դա նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունն է։ Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ն ունի՞ միջոցներ Հայաստանի, հայերի անվտանգության մասին հոգալու համար։ Եթե նույնիսկ, ինչպես ասում եք, ռուսական ուժերը ձախողվել են, այն դեպքում, երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ի՞նչ կարող է անել ԵՄ-ն։

-Եթե Ալիեւն իմանա, որ հաջորդ ռազմական հարձակման դեպքում, լինի դա անկլավների, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցով, ինքը կկանգնի անհապաղ պատժամիջոցների առաջ, կսառեցվեն իր հաշիվները Լոնդոնում, Կիպրոսում և Ժնևում, ուր նրա ընտանիքը մուտք չի ունենա, իր ողջ անշարժ գույքը, որը նա գողացել է տարիների ընթացքում, կալանքի տակ կլինի, կարծում եմ, որ սա փոփոխություն կբերի, բայց, քանի որ սեղանին ոչինչ չկա, ինչպես Դուք ասացիք, զսպող գործոն չկա: Փաստացի ԵՄ-ն այլ բան մշակե՞լ է, չգիտեմ։ Այսինքն՝ ինձ համար մի կողմից խոսքը հարուստ երկրի մասին է, քանի որ նրանք ապրում են գազի և նավթի արտահանման եկամուտներով, բայց մյուս կողմից Ալիեւը նաև ցանկանում է լինել լեգիտիմ առաջնորդ՝ ընդունված Արևմուտքի կողմից։ Եվ մենք, հուսով եմ, կարող ենք փակ դռների հետևում հստակ ասել՝ եթե դուք համարձակվում եք մտածել Հայաստանի վրա հարձակվելու մասին, դա պետք է նշանակի այլևս Եվրոպա գազ չմատակարարել: Սա կնշանակի այլեւս ոչ մի պաշտոնական շփում, եւ այսպես շարունակ։ Վստահ չեմ, բայց հույս ունեմ, որ հարկ եղած դեպքում սա տեղի կունենա։

-Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստան կատարած այցի ընթացքում ասել է, որ եթե Ադրբեջաի ագրեսիան շարունակվի եւ ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ լինեն հարձակումներ, կյանքի կկոչվեն պատժամիջոցներ, որոնք մշակման փուլում են։ Դուք տեղյակ եք՝ ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը եւ որքանո՞վ է դա իրատեսական։

-Ես նույնպես դրականորեն զարմացած եմ այդ հայտարարությունի։ Գիտեմ, որ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նույնպես կողմ էր դրան։ Նա փորձում էր այս հարցի շուրջ դաշնակիցներին համատեղել եվրոպական մակարդակով, փաստացի կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել: Բայց ես լսել եմ, որ գերմանական կառավարությունում միասնականություն չկա այդ հարցով: Այսպիսով, այո, կարող եմ պատկերացնել, որ Բունդեսթագում կան մի քանի գործընկերներ, ովքեր կողմ կլինեն, և նաև կաբինետում: Բայց առայժմ ոչ բոլորը: Եվ սա խնդիր է, և այդ իսկ պատճառով դժվար է։ Որքան էլ դուք ակնկալիքներ բարձրացնեք, Ալիեւը գիտի, որ որոշ մարդիկ երբեք չեն հետեւելու դրան, ուստի նա ապահով է։ Հետեւաբար, մենք պետք է շատ խելացի խաղանք, որպեսզի համոզվենք, որ ապահով առաջարկ ունենք Հայաստանի համար, որ հետագայում հարձակում չի լինի, որ կլինի ցանկացած տեսակի պատժամիջոց՝ պատրաստ անմիջապես կյանքի կոչվելու, եւ որ մենք կմնանք վստահելի։ Բայց ես չգիտեմ, թե իրականում ինչ նկատի ուներ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, արդյոք նա նկատի ուներ եվրոպակա՞ն, թե՞ գերմանական միջկառավարական մարմիններին։ Չգիտեմ, բայց լավ է, որ նա բարձրաձայնեց այդ մասին:

-Օրեր առաջ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության պայմանագիր կնքեցին, համաձայն որի Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական զինամթերք է տրամադրելու։ Ի՞նչ կարող է անել Գերմանիան՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների եւ հարձակումների պարագայում։

-Գերմանիան սովորաբար շատ արդյունավետ է, երբ խոսքը վերաբերում է մարդասիրական աջակցությանը: Օրինակ՝ 2008-ին Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո նոր փախստականների համար ավաններ կառուցեց գերմանական GIZ-ը ։ Այնպես որ, ես Գերմանիային ավելի շատ այս դերում եմ տեսնում, քան ռազմական աջակցության: Բայց ես չեմ կարծում, որ Գերմանիան դեմ կլինի Հայաստանին ընդգրկել եվրոպական խաղաղության հաստատություններում, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք նաև ուղղակի զենք մատակարարել Հայաստանին։ Մինչև այժմ ես տեսնում եմ, որ Գերմանիան շատ բան է անում, ես տեսել եմ բազմաթիվ նախագծեր: Բայց հիմա ֆինանսապես է պետք աջակցել։ Կան բազմաթիվ փախստականներ, եւ ձմեռը շատ հեռու չէ։ Որոշ մարդիկ կացարանի կարիք ունեն՝ նրանց կացարաններում պատերին ու տանիքներին անցքեր կան, ուստի մենք պետք է այլ միջոցներ գտնենք եւ այս ձմեռը հաղթահարելի դարձնենք։

-Ալիեւի հայտարարությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և այդ թեմայով քննարկելու բան չկա։ Ձեզ համար այս հարցը ամբողջությամբ լուծվա՞ծ է, թե՞ ոչ։ 

-Ոչ, ես նկատի ունեմ, որ այն, ինչ նա արել է, ամենանվաստացուցիչ միջոցն է ցույց տալու, որ ինքը ռազմական հզորություն ունի: Համոզվելու համար, որ մարդիկ ընդհանրապես չեն վստահում նրան, բավական է այն, որ բոլորը հեռացել են կամ ստիպված են եղել հեռանալ։ Բայց նրանցից ոմանք, միգուցե,  ուզում են վերադառնալ: Միգուցե, նրանք ցանկանում են պարզապես ինչ-որ իրեր հանել իրենց բնակարաններից կամ տներից և այլն: Եվ նրանց համար պետք է վերադառնալու շատ ոչ բյուրոկրատական ճանապարհ լինի: Ի վերջո, դա նույնպես պետք է հնարավոր լինի առանց Ադրբեջանի քաղաքացի դառնալու, և նման բաները պետք է բացառվեն, պետք է հնարավորինս շուտ կանոնակարգվեն: Ես կանգնած էի այն ամենաբարձր գագաթին, որտեղից կարող էի տեսնել իրավիճակը, կարող էի տեսնել, թե ինչպես են ադրբեջանական զորքերը և ոչ միայն զորքերը, այլ նաև շինարարական ընկերությունները, կառուցում պարիսպներ, ճանապարհներ, խողովակաշարեր, անցակետեր: Ասես մրջյուններ լինեն, որոնք ակնհայտորեն ներխուժել և նույն պահին սկսել են կեղծել իրականությունը, ամրացնել սահմաններն աներևակայելի արագությամբ։ Եվ այստեղ, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է համոզվի, որ մարդիկ, բնիկ ժողովուրդը, որն ապրել է Արցախում, ցանկացած պահի պետք է հնարավորություն ունենա վերադառնալ։

-Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված եռակողմ հանդիպումը չի կայանա, Հայաստանում արդեն հայտարարել են, որ հանդիպման հետաձգումը նախաձեռնել է Ադրբեջանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս պահվածքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիեւը վերջին պահին հրաժարվեց նաև Գրանադայի հնգակողմ հանդիպմանը մասնակցելուց, որին մասնակցում էր նաև Կանցլեր Օլաֆ Շոլցը։

-Այո, չգիտեմ, արդեն երրորդ անգամն է։ Ենթադրում եմ հետաձգվել է, քանի որ խաղում են դրա վրա, թե արդյոք կարող են ավելին ստանալ, ինչպես նախկինում ասացի, այլ ձեւաչափով: Նրանք երազում են 3 + 3-ի մասին:

-Կարծում եք, որ 3+3 ձեւաչափն ավելի շատ է՞ բխում Ալիեւի շահերից։

-Միանշանակ, ես կարծում եմ, որ Ալիեւի համար այդ ֆորմատն ավելի լավ է: Կարծում եմ, որ նրա համար ավելի լավ կլինի, եւ նա անձամբ հույսեր ունի, որ կարող է դրանից ավելին ստանալ, քան ԵՄ միջնորդական խաղաղության գործարքից: Այսպիսով, դա մի փոքր երկընտրանք է, որի մեջ մենք գտնվում ենք: Մի կողմից մենք պետք է փայտ ունենանք նրան զսպելու համար, մյուս կողմից, մեզ պետք է գազար, որ նա ընդունի ԵՄ միջնորդությամբ գործարքը։ Ինչպիսի՞  տեսք կունենա այն, պետք է տեսնենք։

-ԵՄ օրակարգը շատ ավելի կենտրոնացած է հնարավոր խաղաղության պայմանագրի վրա։ Ինչպե՞ս եք տեսնում այս խաղաղությունը: Որքանո՞վ է դա իրատեսական ձեզ համար: Կարո՞ղ ենք իսկապես խաղաղության պայմանագիր ունենալ Ադրբեջանի հետ։

-Կարծում եմ՝ դա միշտ առաջ է քաշվել Փաշինյանի կողմից։ Ես հասկանում եմ, որ այս կառավարությունը տարբերվում է մնացած բոլոր կառավարություններից, և առաջին անգամ է իսկապես խոսում այդ մասին։ Դա մեր օրակարգը չէ, դա Հայաստանի կառավարության օրակարգն է։ Նրանք տեսնում են, որ ծով ելք չունեցող երկիր են: Նրանք իսկապես կցանկանային բաց սահմաններ ունենալ Թուրքիայի հետ, մուտք ունենալ դեպի շրջակա բոլոր երկրներ, առեւտուր անել նույն մակարդակի վրա, և այժմ նրանց անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, որը կընդունի Ադրբեջանը, որպեսզի Ադրբեջանն էլ իր հերթին կարողանա ազդանշան տալ իր գործընկեր Թուրքիային։  Բայց ինձ համար սա սալյամիի մարտավարությունն է։ Ուստի հիմա, քանի որ Ղարաբաղի հարցն իրենց համար կարգավորվել է, նրանք այլ թեմա են գտնում։ Գտնում են անկլավները, «Զանգեզուրի միջանցքը», ինչ-որ բան են գտնում Հայաստանին տնտեսապես այս խիստ խոցելի վիճակում պահելու համար։ Եւ դա ինձ համար, իրոք, բացարձակապես անընդունելի է։ Սրա մասին պետք է բարձրաձայնել նաև հանրային հարթակներում, բայց խաղաղության պայմանագիրը իմ օրակարգում չէ, այլ նախ հայ ժողովրդի համար է, և հայ ժողովուրդը վերջապես արժանի է խաղաղության և ցանկանում է զարգացնել իր երկիրը։  Երբ մի կողմում Իրանն է, իսկ մյուսում՝ Վրաստանը, որը նույնպես փոքր ինչ անապահով է,  կարծում եմ՝ իրականում ռազմավարական առումով շատ խելացի է  ասել՝ «մենք պատրաստ ենք խաղաղության գործարքի»։

-Վերջերս Հայաստանում էիք, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել։

-Ես հիացած եմ և մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանում բոլորին, ովքեր չորս օրվա ընթացքում մեկ մուտքի միջոցով կարողացել են ինտեգրել 100000 մարդու։ Նկատի ունեմ, որ ոչ ոք երբեք չէր կարող պատկերացնել, որ դա Գերմանիայում կլինի: Գերմանիայում բնակչությանը թիվն 84 միլիոն է, իսկ Հայաստանում խոսք է գնում առավելագույնը 3 միլիոնի մասին։ Մարդիկ կարողացան դա անել առանց օտար օգնության՝ միայն իրենց, կամավորների, շատ ներգրավված մարդկանց շնորհիվ: Խոսքը գնում է տրավմա ստացած, ուժասպառ, վերջին 8-9 ամիսների ընթացքում սնունդ չունեցած, բուժօգնություն չստացած մարդկանց ընդունելու եւ կացարանով ապահովելու մասին։ Ընդհանուր մթնոլորտն ու մեսիջը հետեւյալն էր՝ «մենք հպարտ ենք, կարող ենք հպարտանալ մեր արածով։ Լավ է, որ դուք գալիս եք և տեսնում եք սա, բայց մենք մեր ուժերով կարողացանք»։ Եւ ես կարծում եմ, որ սա իսկապես անհավանական է։ Սա իսկապես մի բան է, որը աշխարհը պետք է իմանա, և այժմ հաջորդ քայլերը կլինեն, ինչպես ասացի, նախ մարդկանց կացարան տրամադրելը՝ ձմեռվանն ընդառաջ։ Պետք է վստահ լինենք, որ մարդիկ երկրորդ հնարավորություն կունենան՝ կարիերայի, կրթության հնարավորություն, համոզվենք, որ կարող են ինտեգրվել աշխատաշուկային եւ այլն։ Պետք է համոզված լինենք, որ Եվրամիությունն աջակցելու, օգնելու է: Ոմանք հոգեբանական աջակցության կարիք կունենան, և այս ամենը պետք է կազմակերպվի հաջորդ ամիսների ընթացքում։ Ես հուսով եմ, որ օգնություն կտեսնեմ ԱՄՆ-ից, Գերմանիայից, այլ երկրներից, բայց նաև ԵՄ-ն պետք է լինի առաջին գործընկերը, որպեսզի հայ ժողովուրդը տեսնի, որ Արևմուտքից ներկայություն կա։

Երկրորդն այն է, որ Հայաստանը բազմաթիվ բարեփոխումներ է արել, շատ է շարժվել դեպի ժողովրդավարություն, իհարկե, ոչ լիարժեք գործունակ, բայց շատ ավելի առաջադեմ, քան որոշ այլ երկրներ։ Հատկապես, իհարկե, շատ ավելին, քան Ադրբեջանը, բայց ես կասեի, որ նույնիսկ Վրաստանի հետ համեմատած, Հայաստանը շատ բան է արել, և դա պետք է արժանանա ԵՄ-ի գնահատականին։ Կարծում եմ, որ մենք պետք է շատ ավելին անենք ժողովրդին ցույց տալու համար, որ մենք տեսել ենք բարելավումները՝ լինի դա վիզայի ազատականացման հարցում, թե ասոցացման համաձայնագրի հարցում, որը մերժվեց 2013 թվականին, առեւտրային հարաբերությունների խորացման վերաբերյալ ու էլի շատ այլ հարցերում։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն այժմ պետք է հանդես գա առաջարկություններով՝ ցույց տալու Հայաստանի ժողովրդին իր պատրաստակամությունը։ Ես այնքան հետաքրքիր զրույցներ ունեցա, և ոչ ոք չգանգատվեց։ Գոնե Գերմանիայում անցած ձմռանը տեսա, որ բոլորը բողոքում էին էներգակիրների թանկացումից, չափազանց շատ փախստականների ներկայությունից։ Իսկ Հայաստանը, որտեղ հաստատ շատ ավելի դժվար է, քան  հարուստ Գերմանիայում, ոչ ոք երբևէ անգամ մեկ բողոք չնշեց։ Սա ճկունության օրինակելի դրսեւորում է: Մոլդովան նման է, բայց առկա հարեւանության պայմաններում Հայաստանի նման կեցվածքն ու այդքան համարձակ լինելն ավելի դժվար է։ Կարճ ասած՝ հպարտ եմ ու ոգեշնչված։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել

Տվյալ բաժնի վերջին նյութերը