27/10/2023 17:00
Ծնողները հույս ունեն՝ որդիները պատերազմներ չեն տեսնի․ ծնվել են Շուշիի վերջին քաղաքապետի առաջին թոռնիկները․ Լուսանկարներ
«Այդուհանդերձ, 25-ամյա զույգը` Արա և Մերի Սարգսյանները, շարունակում են ժպտալ` թաքցնելով հուզմունքը։ Վստահեցնում են` իրենց որդիներն առավել ուժեղ կգտնվեն և մի օր կվերադառնան հայրենիք:
Գաղթի ճանապարհը հեշտ չի եղել, զույգը պատմել է, որ գրեթե 19 ժամ ճանապարհ են եկել, ողջ ընթացքում կինը ցավերի մեջ է եղել և ուղիղ կապ պահել «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի հետ, ով արդեն ավելի ուշ կեսարյան հատման միջոցով օգնել է լույս աշխարհ գալ փոքրիկներին:
Չնայած 9 ամիսների թերսնուցմանը, փոքրիկները ծնվել են հասուն քաշով` 2850գ. և 3350գ.: Նրանց առաջին բժիշկ նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի վստահեցմամբ` Արտյոմն ու Արմանն իրենց հրաշալի են զգում:
Պատերազմող երկրներում երազանքներ չեն լինում` ասել է փոքրիկների հայրը` հույս հայտնելով, որ որդիները պատերազմներ չեն տեսնի:
Փոքրիկներն ու մայրիկն իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացել են իրենց նոր տուն` անցյալի հուշերով նոր կյանք ստեղծելու», - նշված է հաղորդագրությունում։