27/10/2023 13:14
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել:
«Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն», - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին ասաց Սիյարտոն։
Նա նշեց, որ «Wizz Air» ավիաընկերությանը կհորդորեն Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև: