27/10/2023 13:18
Ես հրահանգի խնդիր չեմ ունեցել, հոկտեմբերի 27-ի գործն ինձ համար բացահայտված է. Ջհանգիրյան (Տեսանյութ)
Ինձ համար հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված ա, դրանք նյութերում են, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
«Հիմա նախաքննությունն անջատված մասով վերսկսվել է, այսօր էլ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, սպասենք արդյունքներին։ Ես կարծում եմ՝ հիմա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախքաննությանը, ընդհակառակը՝ մեր հայաստանյան միջավայրը նպաստավոր է», - ասաց նա։
Հարցին, թե այն ժամանակ խոչընդոտո՞ւմ էին՝ Ջհանգիրյանը խուսափեց պատասխանել։