27/10/2023 19:41
Գալինա Պրեոբրաժենսկայան և մշակույթի այլ գործիչներ ներկա կլինեն Հայաստանում անցկացվող ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին
Հոկտեմբերի 28-ին ժամը 18։00 Չայկովսկու անվ․ երաժշտական դպրոցում տեղի կունենա Հայաստանում չորրորդ անգամ անցկացվող ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի տարածաշրջանային փուլի գալա համերգը։
«Ռոմանսիադա»-ի հաղթողը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու եզրափակչին։ Մրցույթին կլինի նաև հատուկ անվանակարգ՝ «Հայկական ռոմանս»-ի լավագույն կատարող։
Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։
Միջոցառմանը ներկա կլինեն ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և մշակույթի գործիչներ։