28/10/2023 10:45
Հինգ անգամ ավելի ինտերնետ՝ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում
Այժմ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում ռոումինգում գտնվելիս Վիվա-ՄՏՍ բաժանորդներն ունեն հինգ անգամ ավելի շատ ինտերնետ՝ «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակում:
ՄՏՍ Ռուսաստանի ցանցում «ՎՈՅԱԺ» ռոումինգ ծառայությունից օգտվելիս ինտերնետ-փաթեթի ծավալը հնգապատկվել է և այժմ կազմում է 5000 ՄԲ՝ նախկին 1000 ՄԲ-ի փոխարեն, միևնույն՝ օրական 500 դրամ վճարի դիմաց: Առաջարկը գործում է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ):
«ՎՈՅԱԺ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Հայաստանում գտնվելիս նախապես ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Թե՛ կանխավճարային և թե՛ ֆիզիկական անձ հետվճարային բաժանորդները ռոումինգ ծառայությունը կարող են ակտիվացնել «My Viva-MTS» հավելվածի միջոցով կամ ուղարկելով *121*1# հրահանգը:
«ՎՈՅԱԺ» ծառայության ակտիվացում ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ *106*1#
Հաշվեկշռի և ծառայության կարգավիճակի ստուգում՝ *106*2#
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։