28/10/2023 17:45
Ինչու՞ է կարևոր վերահսկել սրտի աշխատանքը կարդիովարժությունների ժամանակ
Սրտի աշխատանքի ռիթմը վերահսկելը անհրաժեշտ է բոլորին, ովքեր զբաղվում են ֆիթնեսով։ Այդպիսով հնարավոր է ճիշտ բաշխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ չվնասելով օրգանիզմը։
Սրտի կծկման արագությունը, սրտի աշխատանքի հաճախությունը չափվում և համեմատվում է տարբեր պահերի՝
երբ մարդը հանգստանում է,
երբ օրգանիզմը, մարմինը «տաքացել» են
ուժային վարժություններից հետո,
ինտերվալային մարզումների ժամանակ,
մոտեցումների միջև և այլն:
Չափելով սրտի բաբախյունը, հնարավոր է հասկանալ, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում օրգանիզմում՝ տվյալ պահին: Մի ցուցանիշի դեպքում մեր մարմինը որպես «վառելիք» է օգտագործում կուտակված ճարպը, մյուսի դեպքում մկաններ են ձևավորվում։
Սրտի հաճախությունը չափել անհրաժեշտ է նաև գերլարումից խուսափելու և սրտանոթային համակարգը պաշտպանելու համար: Կան մի քանի զարկերակային գոտիներ, դրանք հաշվարկվում են հատուկ բանաձևերի միջոցով:
Հանգստի ժամանակ սրտի նորմալ հաճախությունը 44-ից 70 կծկում է: Պրոֆեսիոնալ մարզիկի սիրտն աշխատում է այլ կերպ, քան սովորական մարդունը և րոպեում մոտ 200 մլ արյուն է մղում, մինչդեռ սովորական մարդկանց մոտ այդ ցուցանիշը չի գերազանցում 70 մլ-ը։ «Մարզված» սրտի մկանը կծկվում է րոպեում 40-50 անգամ, չմարզված մարդու մոտ այս նույն ցուցանիշները վկայում են սինուսային ռիթմի խախտման մասին, որը կոչվում է բրադիկարդիա:
Սրտի հաճախականությունը պարզելու ավանդական միջոցը զարկերակային կետերը զգալն ու զարկերը հաշվելն է: Զարկերակների պատերի պուլսացիան առավել հստակ զգացվում է պարանոցի, դաստակների և քունքերի հատվածում։ Կարելի է հաշվել զարկերի քանակը 30 վայրկյանում և կրկնապատկել արդյունքը, հաշվել զարկերակը 10 վայրկյանում և ստացված թիվը բազմապատկել 6-ով և այլն:
Հնարավոր է նաև հաշվել սրտի զարկերը՝ առանց մարզումն ընդհատելու՝ օգտագործելով հատուկ սպորտային սենսոր կամ ֆիթնես ժամացույց: Սրտի հաճախականության մոնիտորը անհրաժեշտ գործիք է յուրաքանչյուր մարզվող մարդու համար:
Որպեսզի ֆիզիկական ակտիվությունը չվնասի սրտին, անհրաժեշտ է իմանալ, թե որքան ժամանակ կարող եք մնալ որոշակի զարկերակային գոտում: Միայն պրոֆեսիոնալ մարզիկները կարող են մարզվել իրենց հնարավորությունների սահմաններում՝ սրտի առավելագույն թույլատրելի հաճախականությամբ։
Այն ծանրաբեռնվածությունը, որը ստիպում է մեր սրտին աշխատել իր սահմաններում, թեև արդյունավետ է
Բացի ձեր սրտի զարկերի հաճախականությունը վերահսկելուց, կարևոր է նաև հասկանալ մարմնը: Հետևեք, թե ինչպես է փոխվում ճարպային զանգվածը, մկանային զանգվածը, ակտիվ բջիջների զանգվածը և որն է էներգիայի սպառման նորմը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն