28/10/2023 16:07
ՌԴ ԱԳՆ աշխարհի երկրների կառավարություններին կոչ է անում դատապարտել Ուկրաինայի կողմից ԱԹՍ-երով Կուրսկի ատոմակայանի վրա ձեռնարկած գրոհը
Հոկտեմբերի 26-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը երեք անօդաչու թռչող սարքերով նպատակաուղղված գրոհ են ձեռնարկել Կուրսկի ատոմակայանի վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Տեղի ունեցածի կապակցությամբ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում նշված է նաև․
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերից մեկը, որի վրա պայթուցիկ է եղել, բախվել է Կուրսկի ատոմակայանի միջուկային թափոնների պահեստավորման կետին՝ վնասելով դրա պատերը, երկուսն էլ ընկել են վարչական շենքի համալիրի վրա։
Նախնական տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը, որոնք կիրառվել են ատոմակայանի վրա գրոհի համար, հագեցած են եղել արևմտյան երկրների կողմից մատակարարված բաղադրիչներով։
Կատարվածն ապացուցում է, որ Կիևի հանցավոր ռեժիմի համար չկան սահմանափակումներ, ընդհուպ մինչև միջուկային ահաբեկչության իրականացումը։ Նրանք չէին կարող չգիտակցել, որ ԱԹՍ-երի գրոհի հետևանքով լայնամասշտաբ միջուկային աղետ կարող էր տեղի ունենալ՝ տարածվելով դեպի շատ այլ երկրների տարածքներ»,- նշված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում։
Ընդգծվում է նաև պնդումը, որ գրոհը Կուրսկի ատոմակայանի վրա Կիևի արևնմտյան հովանավորների ուղիղ թելադրանքով է իրականացվել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը աշխարհի երկրների կառավարություններին կոչ է արել դատապարտել Կիևի գործողությունները, նշել է, որ միջազգային կառույցները, բնապահպանական կազմակերպություններն ու քաղհասարակությունը ևս պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն տեղի ունեցածի վերաբերյալ։