28/10/2023 13:50
Ղազախստանում հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է առնվազն 21 հանքափոր
Կարագանդայի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, և 23 հանքափորներ դեռ հանքում են։ Այդ մասին հայտնել է հանքավայրի սեփականատեր Arcelor Mittal Temirtau ընկերության մամուլի ծառայությունը:
«252 հանքափորներից 208-ը դուրս է բերվել, նրանցից 18-ը դիմել են բուժօգնության, վթարված հանքում մնացել է 23 հանքափոր, հայտնաբերվել է 21 հանքափորի դի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վթարից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը կարգադրել է դադարեցնել ներդրումային համագործակցությունը Arcelor Mittal Temirtau ընկերության հետ, որը հանրապետության հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտում ամենախոշոր ձեռնարկությունն է և պատկանում է Arcelor Mittal միջազգային մետաղագործական կոնցերնին:
Ղազախստանի կառավարությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել Arcelor Mittal Temirtau ԲԲԸ բաժնետերերի հետ առ այն, որ ձեռնարկության սեփականության իրավունքը կփոխանցվի պետությանը։
Նախնական վարկածի համաձայն, հանքում վթարի պատճառը հրդեհն է եղել, հանքավայր ժամանած իրավապահները և փորձագետները պարզում դրա բռնկման հանգամանքները: