28/10/2023 15:57
Հայտնի զրպարտիչ աղջիկները հիմա էլ Տաթևի անունից կեղծած նամակ են տարածում․ Բաբայան
Հայտնի զրպարտիչ աղջիկները (Դիանա և Անիտա) հիմա էլ Տաթևիկ Վիրաբյանի անունից կեղծած նամակ են տարածում, թե իբր Տաթևը իրենց ծանոթներից օգնություն է խնդրել: Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Նախ նշեմ, որ Տաթևի սոցիալական վիճակն, իսկապես, ծանր է եղել և շարունակում է այդպիսին մնալ, իմ շատ ընկերներ են Տաթևին օգնել ու շատ անգամներ: Դա շատ նորմալ է, որ Տաթևը երբևէ դիմեր որևէ մեկին օգնությանը:
Բայց այս զրպարտիչ զույգի կողմից տարածվողը բացահայտ կեղծիք է, կեղծողներն անգամ ուշադիր չեն եղել, որ Տաթևն իր անունը «եւ»-ով չի գրում, այլ՝ մեկ նիշանի «և» տառով»: