28/10/2023 11:36
Իսրայելին աջակցելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Իրանի արտգործնախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ այն լիակատար աջակցությունը, որը Վաշինգտոնը ցուցաբերում է Իսրայելին, կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախարարն ընդգծել է, որ հակամարտության սրումը կհանգեցնի Գազայի հատվածի բնակչության ոչնչացմանը, և արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ամբողջ տարածաշրջանում: