28/10/2023 18:26
Լավրովն ու Բայրամովը «խաղաղության գործընթացն» են քննարկել
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հեռախոսազրույցը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։
«Ընդգծվել է 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: