28/10/2023 17:12
Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարի հաստատումը Լոնդոնը իրավիճակից ելք չի համարում
Մեծ Բրիտանայի ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլին կարծիք է հայտնել, որ Գազայում հրադադար հաստատելու «վերացական» կոչերը իրավիճակի բարելավման չեն հանգեցնի։
«Կրակը դադարեցնելու վերացական կոչերը չեն կարող բարելավել իրավիճակը։ Մենք հետևողականորեն ջանքեր ենք ներդնում, որպեսզի հումանիտար դադարներ սահմանվեն՝ պատանդներն ազատ արձակելու, Գազայում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին տարհանելու համար»,- ասել է Քլեվերլին։
Նա նաև կանխակալ կարծիք է հայտնել, թե հրադադար հաստատելու պարագայում ՀԱՄԱՍ-ը չի պահպանի այն։ Քլեվերլին հավատացրել է նաև, թե Լոնդոնն աշխատում է նաև, որ հակամարտության սրացումը նոր մասշտաբով չտարածվի մերձավորարևելյան տարածաշրջանում։